National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.04.2013
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության հանդիպումներն ԱԺ հանձնաժողովներում
1 / 2

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչի, Ֆրանտիշեկ Նովոսադի եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:

Հանդիպման սկզբում անդրադառնալով Յան Բաուերի ակտիվ մասնակցությանը՝ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ թիվ 219 բանաձեւի ընդունմանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ճիշտ կլիներ, որ նա բանաձեւին կողմ քվեարկելուց առաջ այցելեր Հայաստան, որպեսզի կարողանար իրական պատկերացում ստանալ Խոջալուի դեպքերի մասին:Մշտական հանձնաժողովի նախագահը  հույս հայտնեց, որ Հայաստանում գնտվելու ընթացքում Յան Բաուերը կփորձի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ թե Խոջալուի դեպքերի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ որպես ԵՄ անդամ՝ չեխ խորհրդարանականներին պատիվ չի բերում Ադրբեջանի նավթադոլարային քարոզչության ազդեցությամբ նման բանաձեւերի ընդունումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովին վերաբերող հարցեր: Չեխ խորհրդարանականներն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից որոշակի պարզաբանումներ եւ մեկնաբանություններ խնդրեցին մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Յան Բաուերն ԱԺ եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հրավիրեց այցելել Չեխիայի խորհրդարան:

Նույն օրը Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանն ընդունեցին նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:

Արտակ Զաքարյանը ողջունելով Չեխիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Ազգային ժողով` ընդգծեց, որ Չեխիան բարեկամ երկիր է եւ Հայաստանի հետ ունի հին, պատմական ավանդույթներ: Մշտական հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, իսկ խորհրդարանական կապերի խորացման առումով կարեւորեց հանձնաժողովների փոխգործակցությունը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին, հայ-թուրքական արձանագրություններին եւ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրին:

Յան Բաուերը Հայաստանի՝ եվրաինտեգրման ճանապարհին կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Նա պատրաստակամություն հայտնեց փոխանցելու եվրաինտեգրման ուղղությամբ ձեռք բերված իրենց հարուստ փորձը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւս կարեւորեց Հայաստանի՝ Եվրամիությանն ամենասերտ ինտեգրումը:

Հանդիպման ավարտին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային՝ հայ-չեխական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելուն նպաստելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am